ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Տեր-Պետրոսյանը Ռուսաստանին էր հասկացնում

Տեր-Պետրոսյանը  Ռուսաստանին էր հասկացնում
10.03.2015 | 00:41

«Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին և Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը և, շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-րդ տարելիցն առանց ռեժիմի» կարգախոսը»,- իր վերջին ելույթում հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը` նկատի ունենալով նոր ընդդիմադիր ճակատի ձևավորումը: Առաջին նախագահի մտերիմներից մեկն այս «կոդազերծման» առնչությամբ նշեց, թե չգիտես ինչու բոլորը սրա ենթատեքստում միայն ներքաղաքական «վերլուծություն» են տեսնում, իրականում դա ներսի լսարանի համար չէր ասված: Իշխանությունները բոլորից լավ գիտեն յուրաքանչյուր ընդդիմադիրի արժեքն ու թե ինչի է պատրաստ նա, ինչ սպասել նրանից: Ասել է` Տեր-Պետրոսյանը զուր ջանք չէր թափի իրողությունը նրանց հերթական անգամ հիշեցնելու համար: Հասարակությունն էլ ամեն ինչ տեսնում է, ու նոր հանրության ընդդիմությանը տրվելիք գնահատականը նրան, թերևս, այնքան էլ չի հուզում: ՀԱԿ առաջնորդն իր ելույթները կառուցում է մի քանի ուղղություններով: Ըստ մեր աղբյուրի, ուղղություններից մեկն էլ այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դրսին, մասնավորապես Ռուսաստանին, ցանկացել է հասկացնել, թե Հայաստանում ահա ինչպիսի ընդդիմություն է ու իմացեք` ում եք ուզում սատարել: Ռուսական քաղաքական էլիտային հասկացնելով, որ եթե ուզում եք ընդդիմադիրի տեսքով լուրջ դաշնակից ունենալ Հայաստանում, շատ երկար մի փնտրեք, ես կամ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

s/220x163/VLEXk39d72Rg7ONLCl1ks5bpC0.png" alt='Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում' title='Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում' width='220' height='163' />
Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի  բե­րա­նը
Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը